Սթարմերը և Մակրոնը պայմանավորվել են դիվանագիտության հետ մեկտեղ մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը

8b7dacdd-195c-3f20-9d0e-38270046aaf3-850-1752164110809-770x_

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ համաձայնության են եկել Մոսկվայի վրա ճնշումը նոր պատժամիջոցներով մեծացնելու անհրաժեշտության հարցում՝ միաժամանակ դիմելով դիվանագիտության օգնությանը։

Այս մասին գրում է The Guardian-ը։

Սթարմերը նշել է, որ Ուկրաինայում խաղաղապահ ուժեր ստեղծելու եվրոպական ծրագրերը «վերջապես ձևավորվել են» մի քանի ամսվա պլանավորումից հետո, և Մակրոնը դրանք անվանել է «իրականացման պատրաստ», եթե հրադադարի համաձայնագիր կնքվի։