Դաշնակցականների տների խուզարկության արդյունքում որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

400200004-638884195125503-1553813361864618-n-1752124278675-1540x-1752138660387-770x_

Դաշնակցականների տների խուզարկության արդյունքում որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են  ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակը:

«Առգրաված բոլոր զենքերը օրինական են։ Նկարներում պատկերված առարկաների մեծ մասը, այդ թվում նռնականման առարկան նախատեսված է Սթրայքբոլ խաղի համար։ Նռնականման առարկայի ներսում պահվել են Սթրայքբոլ խաղի համար նախատեսված սիսեռի հատիկներ»,-հայտնում են գրասենյակից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ  ՔԿ-ից հայտնել են՝ աhաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է: