Թրամփը հայտարարել է, որ անակնկալ է պատրաստում Ռուսաստանի համար

828979260-0-3-1036-586-1920x0-80-0-0-cb46411aa54743f0a5e11dfdea29d68d-1751993537945-770x_

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի լուծման խնդիրն ավելի դժվար է եղել, քան նա սպասում էր։

«Ավելի դժվար ստացվեց», – Սպիտակ տանը իր կաբինետի նիստում ասել է ամերիկացի առաջնորդը՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը։

Թրամփն ասել է նաև, որ չի պատրաստվում հրապարակայնորեն խոսել Ռուսաստանի նկատմամբ իր ապագա գործողությունների մասին, քանի որ ցանկանում է «փոքրիկ անակնկալ» կազմակերպել։

«Ես ձեզ չեմ ասի։ Մենք ուզում ենք կազմակերպել մի փոքր անակնկալ», – ասել է նա Սպիտակ տան կաբինետի նիստում՝ մեկնաբանելով Ռուսաստանի նկատմամբ ապագա գործողությունները։

ԱՄՆ նախագահը նշել է, որ դժգոհ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններից։

Թրամփը նաև ասել է, որ «շատ վճռականորեն» ուսումնասիրում է ԱՄՆ Կոնգրեսի միջոցով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծ ընդունելու համաձայնության տարբերակը։