«Կալանավորման որոշումն էլ կա, անձեռնմխելիությունից զրկելու որոշումն էլ». Արթուր Սարգսյանի ելույթից հետո վիճաբանություն սկսվեց ԱԺ-ում

screenshot-5-1751956644978-770x_

Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու ու կալանքի տանելու` դատախազության միջորդագիրը:

Պատասխան ելույթով հանդես եկավ պատգամավոր Արթուր Սարգսյանը:

Պատգամավորը նշեց, որ արդեն ամեն ինչ որոշված է:

«Կալանավորման որոշումն էլ կա, անձեռնմխլիությունից զրկելն էլ կա: Ես որոշել եմ, որ այս ժամանակը որ պետք է անցկացնեմ այստեղ, կգնամ իմ 4 անչափահաս երեխաների հետ կանցկացնեմ, տիկնոջս հետ կգնամ մոմ կվառեմ ու կգնամ քննչական»,- ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորները ծափահարեցին Սարգսյանին: Վիճաբանություն սկսվեց: ԱԺ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը փորձում էր հանդարտեցնել պատգամավորներին:

Դուրս գնալիս Արթուր Սարգսյանը ՔՊ-ական պատգամավորներին ասաց. «Նամուս թասիբ չունեք»: Այս արտահայտությունից սկսվեց վիճաբանությունը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը տեսանյութ է հրապարակել կից գրառումով՝ անհայտ անձինք, իբր ՔՊ-ական պատգամավորների օգնականներ մտել են նիստերի դահլիճ և հարձակվել ընդդիմադիր պատգամավորների վրա: