Իմփիչմենթի իրագործման համար բոլոր ուղղություններով աշխատանքներ են տարվում, այս պահին ամենաբարդը «Հայաստան»-ի ստորագրությունները ստանալն է. Մամիջանյան

hq720-1751449315724-770x_

Եթե Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը համաձայնություն տա, մենք մեր հայտարարությանը տեր ենք լինելու, եթե՝ ոչ, հույս ունենք մեր գործընկերները նույն համերաշխությամբ կմիանան մեր՝ արդեն իսկ մեկնարկած իմփիչմենթի գործընթացին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Հարցին՝ Դավիթ Համբարձումյանի շուրջ կոնոսոլիդացիան հնարավո՞ր է, Մամիջանյանը դրական պատասխան տվեց: «Իհարկե, հնարավոր է, եթե մենք այդ մոտեցումներին ու այդ վստահությանը չլինեինք, այս գործընթացը չէինք մեկնարկի: Կարծում եմ՝ այն փաստը, որ չկա գեթ մեկ ընդդիմադիր գործիչ, որ ոչ դրական արտահայտվի Դավիթ Համբարձումյանի մասին, սա ևս ցուցիչ է:

Մենք պատրաստ ենք ապահովել այդ միասնութունը և պատրաստ ենք ապահովել այդ միասնությունը, միշտ հանդես ենք եկել այդ դիրքերից և նույնն ակնկալում ենք մեր գործընկերներից»,- ասաց պատգամավորը:

Մամիջանյանը նշեց, որ ՔՊ-ում կան մարդիկ, որոնց համաձայնությունն իմփիչմենթի գործընթացին հնարավոր է ստանալ, ապահովել 54 ձայն և ապահովել ՀՀ-ում իշխանափոխություն:

«Տարվում են աշխատանքներ իմփիչմենթի իրագործման համար բոլոր ուղղություններով: Ցավոք սրտի, այնպես է  ստացվել, որ ամենաբարդ և այս պահին ամենաժամանակատար ուղղությունը «Հայաստան» խմբակցության ստորագրություններ ստանալն է: Բայց աշխատանքներ տարվում են բոլոր ուղղություններով՝ թե ՔՊ-ականների, թե անկախների ստորագրությունների, թե փողոցային պայքարի, թե տեղակատվական, թե բոլոր այն ուղղություններում որոնք անհրաժեշտ են իմփիչմենթի հաջողության հասնելու համար»,- ասաց նա: