Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտասահմանում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

photo-2025-07-01-11-58-59-1751356946352-770x_

Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտասահմանում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ:

Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։