Թրամփը հուլիսի 7-ին Սպիտակ տանը կընդունի Նեթանյահուին․ աղբյուր

snimok-1751347851817-770x_

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 7-ին Սպիտակ տանը կընդունի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, հաղորդում է Axios-ի լրագրող Ռավիդը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյայի, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

Երկուշաբթի օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները աշխատում է Նեթանյահուի Վաշինգտոն այցի և Թրամփի հետ հանդիպման ամսաթվի շուրջ։