Ուկրաինան ԵՄ-ի հետ անօդաչու թռչող սարքերի արտադրության ֆինանսավորման շուրջ բանակցություններ կվարի

1733391700-1733390845-zelenski-1751300067326-770x_

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շուտով բանակցություններ կվարի ԵՄ առաջնորդների հետ՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության և համատեղ ձեռնարկությունների լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ։

Այս մասին Ուկրաինայի նախագահը ասել է պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ հանդիպումից հետո։

«Այսօր մանրամասն զրույց է տեղի ունեցել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ՝ ֆինանսավորում, պայմանագրերի կատարում, արտադրություն, մատակարարումներ։ Մենք արագացնում ենք արտադրության տեմպը։ Մոտ ապագայում ես ԵՄ առաջնորդների հետ կխոսեմ անօդաչու թռչող սարքերի արտադրության և համատեղ ձեռնարկությունների լրացուցիչ ֆինանսավորման մասին։ Պետք է ավելի ապահովվի Ուկրաինայի առաջատարությունը ռազմական տեխնոլոգիաների ոլորտում», – ասել է Զելենսկին։