Կրեմլը ցավում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների կայացրած որոշումների համար. Պեսկով

2020-12-08-e2a35f9a-1714-4328-940a-d45cb76c75e8-1751276929867-770x_

Մոսկվան շահագրգռված է Բաքվի հետ լավ հարաբերությունների զարգացմամբ, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը՝ մեկնաբանելով Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձություններին Ադրբեջանի արձագանքը:

«Կրեմլը ցավում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների կողմից կայացված որոշումների համար»,- ընդգծել է նա:

Նշենք, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել, որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։ Դրանից հետո Ռուսաստանի հետ պետական և մասնավոր խողովակներով համաձայնեցված միջոցառումները չեղարկվել են: