Իրավապահ մարմինները գործողություն են իրականացնում «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալության տարածքում

5408917599259064832-1751274130629-770x_

Ոստիկանության աշխատակիցները գործողություն են իրականացնում «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գրասենյակում։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հաստատել են Ադրբեջանի ՆԳՆ-ից։

Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանում դադարեցվել էր «Sputnik»-ի գործունեությունը: Նշվում է նաև, որ չնայած դրան, հայտնի է դարձել, որ գործակալությունը շարունակում է իր գործունեությունը, աշխատակիցները դուրս են գալիս աշխատանքի։