Խուդաթյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հետ

511272166-1053498730300444-4167875246533978108-n-1751129173986-770x_

Հունիսի 28-ին Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորություններն ու երկրների միջև հնարավոր համագործակցության հեռանկարները։