Կյանքից հեռացել է օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը

513113610-1307600131371146-5785952010152100970-n-1751109411255-770x_

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ 50 տարեկան հասակում կյանքից հեռացել է օլիմպիական չեմպիոն, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, «Կաիսա» շախմատի դպրոցի հիմնադիր տնօրեն, գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

«Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 29-ին՝ ժամը 18:00-ին, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ):

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ողջ անձնակազմը ցավակցում է Տիգրան Նալբանդյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին»,- գրված է հաղորդագրության մեջ։

You may have missed