Հաագայում հանդիպել են Թրամփը և Էրդողանը․ քննարկել են տարածաշրջանային և գլոբալ հարցեր

062525a44a8382cd0e437f9ec41f03157ee1e2-1750828811675-770x_

Հաագայում հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցերը։

Էրդողանը ողջունել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարը, որը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահի ջանքերի շնորհիվ, և մաղթել է, որ այն մշտական ​​լինի։

Նա ընդգծել է սերտ երկխոսության կարևորությունը Գազայում հումանիտար ողբերգության շուտափույթ դադարեցման և Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի խաղաղ կարգավորման համար»,-ասվում է գրասենյակի հայտարարության մեջ