Վրաստանում երկու օրվա ընթացքում չորրորդ ընդդիմադիր գործիչն է ազատազրկման դատապարտվել

1679054691-1679054266-giorgi-vashadze455-1750781158642-770x_

Թբիլիսիի քաղաքային դատարանը վրացի ընդդիմադիր գործիչ Գիորգի Վաշաձեին դատապարտել է յոթ ամսվա ազատազրկման։ Նրան երկու տարով արգելվել է պետական ​​պաշտոն զբաղեցնել։ Մեղադրանքի պատճառը նրա չներկայանալն էր խորհրդարանական քննչական հանձնաժողովին: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը՝ «Էխո Կավկազա»-ն։

Նախորդ օրը նմանատիպ «խախտումների» համար նմանատիպ դատավճիռներ են ստացել ևս երեք վրացի ընդդիմադիր գործիչներ։

Գիորգի Վաշաձեն, որը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարությունում բարեփոխումների հիմնական պատասխանատուն էր, նախորդ օրը ձերբակալվել էր կուսակցության գրասենյակում։

Պարբերականը պարզաբանում է, որ նա ներկա չի եղել դատավճռի հրապարակմանը։ Վերջին ամիսներին Վաշաձեն բազմիցս հայտարարել է, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս իշխանությունների լեգիտիմությունը։