Ցանկացած կրկնվող հարձակում կարագացնի ԱՄՆ-ի ներկայության փլուզումը Արևմտյան Ասիայում. ԻՀՊԿ-ն հայտարարություն է տարածել

264decd9-83e1-3168-9ced-acaa109a961b-850-1750699755850-770x_

Ի պատասխան Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակման՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Կատարի Ալ-Ուդեյդ ավիաբազային՝ Արևմտյան Ասիայում Ամերիկայի խոշորագույն ռազմակայանին հզոր հրթիռային հարված հասցնելու մասին:

«Այս պատասխան հարձակումը, որն իրականացվել է Բաշարաթ Ալ-Ֆաթհ գործողության շրջանակում, հավանության է արժանացել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից։ Ցանկացած կրկնվող հարձակում կարագացնի ԱՄՆ-ի ներկայության փլուզումը Արևմտյան Ասիայում: Ապագա հարձակումները կարող են հանգեցնել ինչպես տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքների, այնպես էլ Սիոնիստական ռեժիմի փլուզմանը»,-նշվում է կառույցի տարածած հայտարարության մեջ։