Իրանի հարձակումը Ալ Ուդեյդ բազայի վրա ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է. Կատարի ԱԳՆ

2025-06-18t174208z-1759610333-rc255fauuq1r-rtrmadp-3-iran-nuclear-c3a-815-1750701632835-770x_

Կատարը Ալ Ուդեյդ բազայի վրա Իրանի հարձակումն անվանել է «Կատարի ինքնիշխանության և օդային տարածքի, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության խախտում»:

Այս մասին ասված է Կատարի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Կատարի պետությունն իրեն իրավունք է վերապահում ուղղակիորեն արձագանքել այս բացահայտ ագրեսիային՝ միջազգային իրավունքի համաձայն»,- նշել են նախարարությունից։

Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ բեն Մուհամեդ ալ-Անսարին նշել է, որ Կատարի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել հարձակումը և հաջողությամբ չեզոքացրել իրանական հրթիռները։