Կտրիճ Ներսիսյանին հորդորում եմ րոպե առաջ հեռանալ Վեհարանից. Նիկոլ Փաշինյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեր ազգային բարոյականության էպիկենտրոնն է։ Երբ այդ էպիկենտրոնը գտնվում է Աստծո առաջ իրենց ուխտը դրժած, այլասերված, նունիսկ աշխարհիկ մարդկանց համար անընդունելի եւ արգահատելի բարոյական կերպարով ու ապրելակերպով մարդկանց ղեկավարման ներքո, նշանակում է կասկածի տակ է դրված մեր բարոյականությունը։ Այս մաիսն իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ի
Ես Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ եմ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր յուրաքանչյուր եկեղեցու յուրաքանչյուր քարի, սրտի տրոփյունով է լսում մեր սուրբ պատարագի ելեւէջներն ու ուղերձները, 35 տարի շարունակ ամեն օր Աստծո առաջ ծնկի է գալիս և աղոթում, ժամանակ առ ժամանակ ծոմապահության եւ պահեցողության մեջ է լինում, եւ ասում եմ՝ չենք կարող թույլ տալ, որ մեր ազգային բարոյականության էպիկենտրոնի նեխումը շարունակվի։
Սա Զատիկ է, որտեղ ՀՀ յուրաքանչյուր հավատավոր քաղաքացի, յուրաքանչյուր բարեպաշտ հոգևորական պետք է զատվի որոշ բարձրաստիճան հոգեւորականների պոռնկաբարո ու ուխտադավ վարքից և Մայր Աթոռում վերահաստատի բարոյական այն հրամայականը, որ սահմանված է Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքով։ Այլընտրանք չկա։
Կտրիճ Ներսիսյանին հորդորում եմ րոպե առաջ հեռանալ Վեհարանից։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր հավատավոր հետեւորդներին և նրա արժեքներին հավատարիմ բոլոր հոգևորականներին հորդորում եմ հստակ ձեւակերպել Վեհարանն ազատելու՝ Կտրիճ Ներսիսյանին ուղղված իրենց պահանջը ևդրա մասին բարձրաձայնել։ Վեհարանը վեհի՛։
