Ահաբեկչություն՝ Դամասկոսի եկեղեցում․ կան զոհեր

photo-2025-06-22-20-53-11-1750613278790-770x_

Դամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 25 մարդ։ Պայթուցիկ սարքը եկեղեցի է բերել մահապարտ ահաբեկիչը: Սիրիական SANA գործակալությունը, հղում անելով երկրի ՆԳՆ-ին, հայտնել է, որ ահաբեկիչն Իսլամական պետության անդամ է եղել։

Ավելի վաղ տեղի ԶԼՄ-ները հայտնել էին, որ Դամասկոսի կաթոլիկ եկեղեցում աղոթքի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել, ականապատված մեքենա է պայթել, որը կայանված է եղել տաճարի մուտքի մոտ