ԱՄՆ-ն չեղարկել է հարաբերությունների կարգավորման բանակցությունները. ՌԴ ԱԳՆ

1741096766-img-us-russia-talks-on-ukraine-1750100324237-770x_

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները կարգավորելու նպատակով խորհրդակցությունների երրորդ փուլը չեղարկվել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։

«Գրգռիչների վերացման» և դեսպանատների աշխատանքը լիովին վերսկսելու հարցով առաջիկա հանդիպումը չեղարկվել է ամերիկացի բանակցողների նախաձեռնությամբ», — ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք հուսով ենք, որ նրանց վերցրած դադարը շատ երկար չի տևի»,- հավելել է Զախարովան՝ չնշելով երկկողմ խորհրդակցությունների չեղարկման պատճառները։