Իսրայելի հարձակումների հետևանքով տուժել է առնվազն 1800 մարդ. Իրանի Առողջապահության նախարարություն

ap25164082336163-1750086833202-770x_

Իրանի Առողջապահության նախարարը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով տուժել է առնվազն 1800 մարդ:

Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության առողջապահությանև բժշկական կրթության նախարար Մոհամմադ Ռեզա Զաֆարղանդին։

«Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների արդյունքում մենք ունենք առնվազն 1800 վիրավոր, իսկ զոհվածների ու վիրավորների մեծ մասը խաղաղ բնակիչներ են»,- ասել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսությանը։

Զաֆարղանդին չի նշել զոհերի ընդհանուր թիվը։