Հիվանդանոցների վրա հարձակումը միջազգային կանոնների կոպիտ խախտում է և ռազմական հանցագործություն. Իրանի ԱԳՆ խոսնակ

screenshot-2025-06-16-184150-1750084925536-770x_

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային X-ի իր միկրոբլոգում գրել է.

«Իսրայելի ագրեսիվ ռեժիմի կողմից իրականացված ևս մեկ հանցագործություն. Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ քաղաքի Ֆարաբի հիվանդանոցը դարձել է Իսրայելի ռեժիմի ագրեսիվ հարձակումների թիրախ։ Հիվանդանոցների վրա հարձակումը բնակելի տարածքների հետ մեկտեղ միջազգային կանոնների կոպիտ խախտում է և ռազմական հանցագործություն, սակայն սա ռեժիմի պաշտպանության նախարարի կողմից տրված հրահանգ է՝ հարձակվել բնակելի տարածքների վրա։ Պատմությունը խստորեն կդատի այս ագրեսիվ և ցեղասպան ռեժիմի կողմնակիցներին և արդարացնողներին»։