Իրանում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի մոտակայքում, երկրաշարժ է տեղի ունեցել

thumbs-b-c-035c03375b3f04ed9d3fbf3bf485e746-1750055199218-770x_

Իրանում՝ Ղոմ նահանգի Ֆրոդո քաղաքի միջուկային օբյեկտի մոտակայքում, գրանցվել է 2.5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցում։

Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Ղոմ քաղաքից 29 կմ հեռավորության վրա։ Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։