Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու մարմին

screenshot-2025-06-15-160408-1749989061332-770x_

Հունիսի 15-ին, ժամը 13:12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի ջրատարում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է Փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին: