Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

316116-1749929609085-770x_

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը: Այս մասին հայտնում է Հայկական ժամանակը։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին նա հայտարարել էր իր լիազորությունները դադարեցնելու մասին: Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ, անձնական խնդիրների հետ կապված, ազատվում է պաշտոնից:

Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

Հիշեցնենք, ապրիլին Ազգային անվտանգության ծառայության ու Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները Շենգավիթի թաղապետարան էին մտել, առևտրի վարչության երկու աշխատակիցներ էին ձերբակալվել: