Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին

photo-2025-06-14-18-40-07-1749912414691-770x_

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ:

Լավրովը դատապարտել է Իսրայելի ռազմական գործողությունները և ցավակցություն հայտնել զոհերի կապակցությամբ և նշել, որ Մոսկվան պատրաստ է աջակցել հակամարտության ապաէսկալացիայի, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ կարգավորման ջանքերին։