Ճամբարակի դեպքի հետևանքով տուժածներից մեկը կյանքից հեռացել է. ԱՆ

hh-nerqin-gvortseri-nakhararvouthyan-phrkarar-tsarayvouthyvoun_9-1540x_

Երևան տեղափոխված երեք տուժածից մեկի կյանքը չի հաջողվել փրկել, մյուս երկուսի վիճակը  գնահատվում է միջին ծանրության, բժիշկների վերահսկողության տակ են, լրատվամիջոցներին  հայտնեցին ԱՆ-ից: Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասավ 6-ի:

Հիշեցնենք, որ hունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

«Ճամբարակում երեկ տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության»,- այսօր հայտնել էին առողջապահության նախարարությունից: