Իրանն Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել

c98efb89c9b4ec14d9de65bae8b81b13-resize-w-830-h-465-770x_

Ադրբեջանում Իրանի նոր դեսպան է նշանակվել։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվում դիվանագիտական ​​առաքելությունը կգլխավորի Մոջթաբա Դեմիրչիլուն։

Նա այս պաշտոնում կփոխարինի Սեյեդ Աբբաս Մուսավիին։ Դեմիրչիլուն ներկայումս զբաղեցնում է Իրանի արտաքին գործերի նախարարության Եվրասիայի հարցերով վարչության գլխավոր տնօրենի պաշտոնը։