Ադրբեջանը զանգվածաբար քանդում է Ստեփանակերտում, Իվանյանում և Մարտակերտում կառուցված հայկական շինությունները

photo-2025-06-02-13-13-18-770x_

Ադրբեջանը զանգվածաբար քանդում է օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, Իվանյանում և Մարտակերտում կառուցված հայկական շինությունները, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Ինչպես հայտարարել է վերը նշված տարածքներում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը, քանդվելու են զգալի թվով «ինքնակամ» շինություններ:

«Այդ կառույցները զգալի «վնաս են հասցրել»  քաղաքների և շրջանների ճարտարապետական ​​ոճին։ ​​Այդ շենքերի մեծ մասը, որոնք չեն պատկանել «ադրբեջանական ճարտարապետական ​​ոճին» , «շատ անորակ»  էին, այդ իսկ պատճառով դրանք քանդվում են», – ասել է նա։