«Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնությունը ողջունում է Գագիկ Ծառուկյանի կողմից ներկայացված «Առաջարկ Հայաստանին» ծրագրային մոտեցումը

mixcollage-02-jun-2025-02-59-pm-7546-770x_

«Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնությունը ողջունում է Գագիկ Ծառուկյանի կողմից ներկայացված «Առաջարկ Հայաստանին» ծրագրային մոտեցումը՝ որպես երկրի զարգացման նոր քաղաքատնտեսական ուղղություն ձևավորելու քայլ։ Այս մասին ասված է «Նոր պրոյեկտ.Տնտեսական ալիք» նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։

«Երկիրը և ժողովուրդը պետք է դուրս գան ստեղծված անելանելի իրավիճակից, քանի որ այն լուրջ բացասական ազդեցություն է ունենում երկրի քաղաքական, տնտեսական և սոցիալական կայունության վրա։

Մեր նախաձեռնությունը հայտնում է իր պատրաստակամությունը՝ մասնակցելու «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ձևավորման աշխատանքներին՝ մասնագիտական փորձով, վերլուծական ներուժով և հանրային կապերով աջակցելով դրա ռազմավարական ուղղությունների մշակմանը։ Մենք պատրաստ ենք սիրով հանդիպելու Գագիկ Ծառուկյանի հետ՝ հստակ և համապարփակ լուծումներ գտնելու ակնկալիքով։

«Նոր պրոյեկտ.Տնտեսական ալիք» նախաձեռնությունն առաջիկա ամիսներին նախատեսում է մի շարք այցեր ՀՀ մարզեր՝ կազմակերպելու հանրային քննարկումներ և հանդիպումներ՝ նպատակ ունենալով գույքագրել տեղային և համայնքային տնտեսական խնդիրները և համատեղ մշակել դրանց իրատեսական լուծումները։

Մենք հավատում ենք, որ նմանօրինակ համահայկական ծրագրերը կարող են դառնալ ազգային միասնության, տնտեսական վերելքի և վստահության վերակառուցման հիմնասյուներ»,-ասված է հայտարարության մեջ։