Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
ՌԴ կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան 50-ամյակի առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել զանգի և շնորհավորանքի համար։ Քննարկվել են նաև ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։
