Միջնորդության մեխանիզմների և վեճերի խաղաղ կարգավորմանն ուղղված քննարկում Սինգապուրում

image_750x_683b09b6dc1b7

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը բարձրաստիճան պատվիրակության հետ հանդիպել է Սինգապուրի միջազգային հաշտարարության կենտրոնի գործադիր տնօրեն Չուան Վի Մենգին և ՍՄՀԿ նախագահ Ջորջ Լիմին։

 

 

Ծանոթացնելով կենտրոնի ձեռքբերումներին և միջազգային գրանցած հաջողություններին՝ հայ պատվիրակներին է ներկայացվել միջսահմանային առևտրային վեճերի խաղաղ կարգավորման մեխանիզմները։

Կողմերը քննարկել են միջնորդության մշակույթի զարգացմանն ուղղված Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հաջողված փորձը՝ ընդգծելով Հայաստանի դատավորների, իրավաբանների ու բիզնեսի ներկայացուցիչների հետ վերապատրաստման հարթակներ մշակելու անհրաժեշտությունը։

 

 

Անդրադարձ է եղել նաև միջնորդության և այլընտրանքային վեճերի լուծման տեխնիկական և մեթոդաբանական աջակցության կարևորությանը։

Դատական դեպարտամենտ