Նիդեռլանդներում Haribo ժելեներում կшնեփ է հայտնաբերվել
Ժելեների և քաղցրավենիքի արտադրությամբ զբաղվող գերմանական Haribo ընկերության ժելեներում կանեփ է հայտնաբերվել, հայտնում է independent.co.uk-ը:
Նիդեռլանդների Սննդամթերքի և սպառողական ապրանքների անվտանգության մարմինը հետ է կանչել Haribo-ի Happy Cola F!ZZ քաղցրավենիքի խմբաքանակը, որում կանեփ է հայտնաբերել: Ժելեն կերած մի քանի մարդու մոտ ինքնազգացողության կտրուկ վատացում է նկատվել: Խոսքը թուլության և գլխապտույտի մասին է: Ընտանիքի մի քանի անդամ դիմել է ոստիկանություն: Ստուգման արդյունքում ժելեներում հայտնաբերվել են կանեփի հետքեր:
Դեռ հստակ չէ, թե քանի տուփի է վերաբերում խնդիրը, ներկայումս հաղորդվել է երեքի մասին։ Սակայն Haribo-ն, անվտանգության նկատառումներից ելնելով, հետ է կանչել ամբողջ խմբաքանակը Նիդեռլանդներում։ Մնացած Haribo ապրանքները սպառման համար անվտանգ են, հայտարարել է Նիդեռլանդների սննդամթերքի անվտանգության ծառայությունը։
