Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հանրապետության տոնի առթիվ Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանը

494374496-1110837304413029-1887098945569672487-n-770x_

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հանրապետության տոնի և Ապարանի հաղթական ճակատամարտի 107-ամյակի առթիվ Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանը: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Փոխվարչապետը միջոցառման շրջանակներում շրջել է քաղաքում տեղադրված տաղավարներով, այնուհետև այցելել է Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիր, ծաղկեպսակ է դրել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այցելել է նաև զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների շիրիմներին: