Երևանում բախվել են «Nissan X-Trail»-ն ու «ՎԱԶ 2104»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած

screenshot-2_141-770x_

Այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:20-ի սահմաններում Հյուսիս-հարավ նոր կառուցվող ավտոճանապարհի Հարավարևմտյան թաղամասի տարածքում բախվել են «Nissan X-Trail» և «ՎԱԶ 2104» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «04»-ի վարորդն է: