Ծիծաղելի են այն լուրերը, թե իբր Աննա Հակոբյանը կապ ունի 88 սուպերմարկետների ցանցի հետ, նրան երբևէ մոտիկից չեմ տեսել. Նարեկ Նալբանդյան

befunky-collage-16_1-770x_

Ծիծաղելի եմ վերաբերում եմ այն լուրերին, թե իբր Աննա Հակոբյանը կապ ունի 88 սուպերմարկետների ցանցի հետ:  Այս մասին Հետքի հետ հարցազրույցում ասել է գործարար Նարեկ Նալբանդյանը:

Ես Աննա Հակոբյանին ճանաչում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին: Բացի դրանից, ո՛չ Աննա Հակոբյանի, ո՛չ էլ վարչապետի հետ ոչ մի անձնական և գործնական կապ երբևէ չեմ ունեցել և չունեմ:

«ՀՀ Վարչապետի հետ հանդիպել եմ երկու անգամ: Առաջինը եղել է այն ժամանակ, երբ բացել եմ տարածաշրջանում ամենախոշոր համակցված կերերի գործարանը, վարչապետի ինստիտուտը հարգելով, նրան հրավիրել եմ դրա բացման արարողությանը, երկրորդ անգամ եղել է Ծաղկաձորի հյուրանոցային համալիրի բացման արարողությանը», ասաց նա: