Քառանիվի ինքնավթարի հետևանքով մահացածները շրջանավարտներ չեն․ ՆԳՆ

499943381-1079448007541884-4742569017052978509-n-770x_

Քառանիվի ինքնավթարի հետևանքով երկու հոգի մահացել են, ևս երկուսն ունեն մարմնական վնասվածքներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Մայիսի 24-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ծաղկաձորի Վ.Հարությունյան փողոցում տեղի է ունեցել քառանիվի ինքնավթար։ Չորս ուղևորները տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից ահազանգ է ստացվել ՆԳՆ ոստիկանություն։

Բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկներ, մահացել են։

Լրատվական կայքերից մեկում տեղեկություն էր տարածվել, թե մահացածները շրջանավարտներ են։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։