Երևանի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ դատարանն անվավեր է ճանաչել․ որոշումը կբողոքարկվի. Կոստանյան

e4810e248191554f8ebaaadef86c5686-1664451963-770x_

2025թ. մայիսի 23-ին, Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նշված որոշումը կբողոքարկվի»,- նշել է նա։