Ղազախստանում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

657ae25f89a62657ae25f89a631702552159657ae25f89a60657ae25f89a61.thumb

4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ղազախստանի արևելքում՝ մոտ 145 հազար բնակչություն ունեցող Տալդիկորգան քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Նշվում է, որ օջախը գտնվել է 20 կմ խորության վրա:  Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: