Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին

279190643-1890512577816839-5602273043215266895-n-770x_

Ռուս զինվորականները «աշխատում են Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով անվտանգության բուֆերային գոտի ստեղծելու ուղղությամբ»: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ։

«Որոշում է կայացվել սահմանի երկայնքով ստեղծել անհրաժեշտ անվտանգության բուֆերային գոտի։ Մեր զինված ուժերը ներկայումս լուծում են այդ խնդիրը։ «Հակառակորդի կրակակետերը ակտիվորեն ճնշվում են, աշխատանքները շարունակվում են», – ասել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով՝ Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջանները տուժում են գնդակոծությունից, անօդաչու թռչող սարքերից և դիվերսանտներից։