Արցախի հանձնման գլխավոր մեղավորները՝ պռոարևմտյան ուժերը, զիջում են դիրքերը. Լևոն Մնացականյան
Արցախի հանձնման գլխավոր մեղավորները՝ պռոարևմտյան ուժերը, զիջում են դիրքերը
ԱՄՆ-ում վերջին նախագահական ընտրությունների արդյունքներից հետո, երբ նախագահ Թրամփի վարչախումբը, հաշվի առնելով երկրում առկա տնտեսական խնդիրները, փոխեց արտաքին քաղաքական դոկտրինը՝ գլխավոր մրցակից համարելով Չինաստանին, Կովկասը դարձավ պակաս հետաքրքիր հենց նախագահ Թրամփի վարչախմբի համար։
Այս ամեն վառ ապացույցն են հանդիսանում ՌԴ-ի դեմ սահմանված նոր պատժամիջոցներին չմիանալը ԱՄՆ հանրապետական վարչախմբի կողմից։
Ազդակներ եղան նաև ԻԻՀ-ից՝ «Զանգեզուրի միջանցքի» թուրքական ընկալման հետ կապված, ինչին հաջորդեց Թուրքիայի՝ ծավալապաշտական հակումներով աչքի ընկնող նախագահի Էրդողանի հայտարարությունը հաջորդ նախագահական ընտրություններում չառաջադրվելու մասին։
Նախագահ Թրամփի՝ Գրենլանդիան գրավելու մասին, Պամանայի ջրանցքի մասին, Կանադայի մասին հայտարարություններից հիստերիայի մեջ են ընկել ԵՄ անդամ երկրները, քանի որ լավ են հասկանում, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ 2028թ.-ի նախագահական ընտրություններում հաղթանակից հետո ԵՄ-ն որպես միավոր կարող փլուզվել՝ տեղը զիջելով այլ միությունների։
Հիշեցնեմ, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն էրդողանյան Թուրքիան որակել էր որպես բռնատիրական, ինչին հետևեց թուրքական լիրայի արժեզրկումը, և միայն նախագահ Թրամփի՝ Մերձավոր Արևելք հաջող այցից հետո մեղմվեց Թուրքիայի հանդեպ վերաբերմունքը, (հանվեցին որոշ պատժամիջոցներ) երբ Էրդողանի օգնությամբ Սիրիան գրաված առաջնորդը «համաձայնեց» միանալ Արաբական լիգայի երկրների հետ ԱՄՆ հանրապետական վարչախմբի կնքած գազային համաձնագրին։
Աշխարհաքաղաքական այս իրադարձությունների ֆոնին մեր տարածաշրջանում հոսանքին հակառակ է քայլում ՀՀ գործող կառավարությունը՝ սեփական քարոզչական գործիք/գործիչներով հակառուսականություն տարածելով։
Այդ փորձն ունենք արդեն. տեսանք արդյունքը։
Արդյունքում ՀՀ-ում իշխանության եկավ գործող վարչախումբն ու անհեռատեսության նոր նշաձողեր սահմանելով՝ տապալվեց բոլոր ոլորտներում։
2026թ.-ի ընտրությունները լինելու են ընտրություն՝ ՌԴ-ի և Թուրքիայի միջև։
Միանշանակ հաղթելու ենք, քանի որ ՌԴ արտգործ նախարարի երեկվա լուսանկարը ՀՀ պետական սիմվոլ համարվող Արարատի ֆոնին հստակ ազդակ էր՝ էրդողանի գիրքը կրծքին սեղմած և Ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող իշխանություններին։
Պատերազմի մեջ գտնվող ՌԴ նախագահը կարող էր շարժվել «աշխարհի կանոններով» և Արցախը համարել Ադրբեջանի մաս, իսկ ՀՀ հանրապետական վարչախմբի ղեկավարն ինչպե՞ս կարող էր անտեսել Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ հայտարարելով, որ Թուրքիան կարող է մեծ ներգրավվածություն ունենալ Արցախյան կոնֆլիկտի կարգավորման գործում։
Թանկ նստեց կյանքի դասը, հուսամ դասեր կքաղենք ու կկերտենք հզոր հայոց պետականություն։
Հ.Գ. Վերադարձ լինելու է…
