Սեփական անցյալը, պատմությունը մոռանալ չի կարելի. Լավրովը՝ Երևանում

80572271-1331480057025063-4794674955499339776-n-770x_

ՀՀ ղեկավարությունն ասում է՝ պետք չէ անընդհատ վերադառնալ պատմական Հայաստանին, պետք է հզորացնել ներկայիս Հայաստանն ու ապրել այժմյան իրողություններում, համամիտ եմ՝ անցյալում չես կարող գտնել այսօրվա համար կարևոր արդյունք, սակայն սեփական անցյալը, նախնիների պատմությունը, հանուն կրոնի և հայրենիքի նրանց սխրանքները նույնպես մոռանալ չի կարելի. այս մասին Հայ-ռուսական համալսարանում ելույթի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Իհարկե, այդ պատմությունը պետք է մնա սրտում, մտքում, հիշողությունում, երեխաների, թոռների դաստիարակության մաս կազմի, սակայն պրակտիկ որոշումները պետք է ընդունել՝ ելնելով այժմյան իրականությունից», – ասել է Լավրովը: