Նոր գործակցություն՝ մեդիաոլորտում. «Կենտրոն» և «CTB» հեռուստաընկերությունները հուշագիր են ստորագրել (տեսանյութ)
«Կենտրոն» հեռուստաընկերությունը նոր գործակցություն է սկսում Բելառուսում համապետական սփռում ունեցող 3 ազգային հեռուստաալիքներից մեկի հետ: «Կենտրոն»-ը և «CTB»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել:
«Շատ ուրախ ենք այս համագործակցության համար և իհարկե այն կզարգացնենք ու կշարունակենք: Ես վստահեցրել եմ մեր հայ եղբայրներին, որ նրանք կարող են լիովին հույս դնել մեզ վրա՝ լուսաբանելու իրադարձությունները և այս կամ այն աշխարհաքաղաքական օրակարգը»,-ասել է «CTB» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Օսենկոն:
Ավելին՝ տեսանյութում:
