Հայաստանը «վաղ թե ուշ կհամաձայնի» Ադրբեջանի պայմաններին. Ալիև

befunky-collage-10-770x_

Հայաստանը «վաղ թե ուշ կհամաձայնի» Ադրբեջանի պայմաններին. այս մասին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Խաղաղության պայմանագրի ստորագրման համար երկու պայման է առաջադրվել՝ Հայաստանը վաղ թե ուշ կհամաձայնի այդ պայմաններին», – ասել է նա:

Ալիևը հիշեցրել է, թե ինչ պայմաններ է առաջ քաշել Ադրբեջանը. «Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի».