Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ

20250519-165940-770x_

Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։

Նախնական տվյալներով տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին, մարվել՝ 17։08-ին։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։