Երևանում Kia-ն բախվել է եզրաքարին և հայտնվել մայթին. կան վիրավորներ

befunky-collage-2025-05-18t152737657-770x_

Այսօր՝ մայիսի 18-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:50-ի սահմանում Kia մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում Թևոսյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թիվ 9 հասցեի հարևանությամբ գտնվող բազալտե եզրաքարերին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները: Դեպքի վայր են ժամանել փրկարարները, պարեկները, քննիչները:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Բախման հետևանքով էլ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, ինչը մարվել է քաղաքացիների ուժերով։