Մենք ունենք բավականաչափ ուժ և ռեսուրսներ 2022-ին սկսածը տրամաբանական ավարտին հասցնելու և ՌԴ-ին անհրաժեշտ արդյունքին հասնելու համար. Պուտին

279190643-1890512577816839-5602273043215266895-n-770x_

Ռուսաստանն ունի բավարար ուժեր և ռեսուրսներ հատուկ ռազմական գործողությունն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք ունենք բավականաչափ ուժ և ռեսուրսներ՝ 2022 թվականին սկսածը հասցնելու իր տրամաբանական ավարտին և այն արդյունքին, որն անհրաժեշտ է Ռուսաստանին», – ասել է Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական  գործողության արդյունքը, որն անհրաժեշտ է Մոսկվային, ենթադրում է ուկրաինական ճգնաժամի արմատական ​​պատճառների վերացում, կայուն խաղաղության ձեռքբերում, Ռուսաստանի անվտանգության ապահովում և ռուսալեզու բնակչության շահերի պաշտպանություն։