Նոր Խարբերդի գերեզմանատան մոտ օտարերկրացին nչ uթափ վիճակում Tesla-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում․ կան վիրավnրներ

befunky-collage-2025-05-18t123900271-770x_

Երեկ՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21:10-ի սահմանում 26-ամյա Ռուդոլֆ Խ․-ն իր վարած Tesla մակնիշի ավտոմեքենայով Նոր Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրատարում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով  2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու պարեկները:

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։ Փրկարարները, պարեկների ու քաղաքացիների հետ, հատուկ տեխնիկայի միջոցով Tesla-ն դուրս են բերել ջրատարից:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը օտարերկրյա քաղաքացի է, որը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ վիճակում։