«Եկեք իմպիչմենտի գնանք, թող չստացվի». իյա իրո՞ք…
ԱԺ նախկին փոխխոսնակը պնդում է՝ «եկեք իմպիչմենտի գնանք, թող չստացվի». իյա իրո՞ք…
Հնարավոր է կոպիտ հնչի, բայց չեմ փոշմանում, որ պայքարել եմ «պարոն 3-րդ նախագահի դեմ», ափսոս նույն «նախիրն էին դեմ տվել, հովիվի էշով», հովիվին չգտանք, էշի ճակատը պաչեցինք)
Եթե դուք էս խելքով ու անհեռատեսությամբ երկիր եք կառավարել, ուրեմն ինձ մնում է ևս մեկ անգամ պայքարելու ձեր քաղաքական առաջնորդի դեմ։
Արցախն արդեն հանձնել է, հո 2018թ.-ը չի, որ կրկին փորձենք)
Որոշ «ընդդիմադիրներ» իմբեցիլությամբ գերազանցում են անգամ քաղաքական մառազմով հայտնի բայդենյան վարչախմբին։
Հ.Գ. Ավելի լավ է լռել և անհեռատեսի տպավորություն թողնել, քան խոսել և ցրել բոլոր հիմնավոր կասկածները՝ իշխանությունը որպես ճամպրուկ ընկալելու։
Քաղաքագետ Լևոն Մնացականյան
