Տիրանայում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

5276524923122216852-770x_

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Հանդիպումից այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ երկու երկրների առաջնորդները գտնվում են Ալբանիայում, որտեղ կմասնակցեն Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին:

Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումը շարունակվել է  նաև ընդլայնված կազմով: