Արագածոտնի մարզում «Mercedes»-ի վարորդը, վթարի մեջ հայտնված ավտոմեքենաներից խույս տալով, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և մեկ պտույտ շրջվել. կան վիրшվորներ

screenshot-2025-05-15-235833-770x_

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մայիսի 11-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 55 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին, 1 պտույտ շրջվել և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։